Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյան

  • Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1942 թ.: Ավազանի անունը՝  Վազգեն։

1962-1965 թթ. - Բաղդադի (Իրաք) Ալ-Հիկմա համալասարանի քաղաքային

ճարտարագիտություն ֆակուլտետ:

1968-1970 թթ. - Լայլ Հարբոր  (Կանադա) քաղաքի Բենեդիկյան համալսարանի

փիլիսոփայության ֆակուլտետ:

1972թ. - Նյու Օրլինգի (Կանադա) Թուլեյն համալսարան, (փիլիսոփայության մագիստրոս):

1972-1973 թթ. - դասախոսություն Թուլեյնի համալսարանում:

1970-1974թթ. - Նյու-Յորքի Ս. Ներսես ընծայարան:

1996 թ. -  Ս. Վլադիմիր ճեմարան,  աստվածաբանության մագիստրոս:

1998 թ. -  աստվածաբանական գիտությունների թեկնածու (PhD), Հռոմի Ս. Խաչ Պապական համալսարան:

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություններ

1974 թ. - սարկավագ՝  ձեռամբ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի։

1977 թ. - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի:

1978 թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Պսակ

արքեպիսկոպոս  Թումանյանի:

1980 թ. - ծայրագույն վարդապետության աստիճան՝ ձեռամբ Տ. Սիոն արքեպիսկոպոս

Մանուկյանի։ Թեզ՝ «Փրկագործության պատմության ընթացքը» ։

1982թ. – Եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Կաթողիկոսի:

1993 թ. - արքության պատիվ` ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Կաթողիկոսի:

 

  • Պաշտոնավարություն

1973 թ. Նյու-Յորքի ՀԲԸՄ «Նուբար» ճամբարի հայեցի դաստիարակության

պատասխանատու:

1974-1975 թթ.- Դեթրոյթի ՀԲԸՄ «Արարատ» ճամբարի փոխտեսուչ։

1973-1976 թթ. - ՀԲԸՄ-ի Նյու-Յորքի մասնաճյուղի Արևելյան շրջանի վարիչ-քարտուղար։

1974-1976 թթ. -Ուեստչեստերի հայկական երգչախմբի ղեկավարը:

1976-1977 թթ. -դասախոսություն Ս. Էջմիածնի Գևորգյան ճեմարանում:

1977թ. - ԱՄՆ Էլպերոն քաղաքի Ս. Աստվածածին (այժմ Ս. Ստեփանոս) եկեղեցու հոգևոր

հովիվ:

1979 թ. - Իրաքի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ:

1980-2022թթ. - Իրաքի Հայոց թեմի առաջնորդ: